Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում ոսկեգույն «յաշիկով» բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 32-ամյա Գևորգ Միրզոյանը իր վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ մյուսը, որ անչափահաս է՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ