Տավուշում 36-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել անկողնում պառկած 82-ամյա կնոջն ու փորձել բռնաբարել նրան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժած 82-ամյա կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։
Իրավապահները արագ ճշտել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ժամերի ընթացքում Իջևան քաղաքում հայտնաբերել և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխում են Ոստիկանության Իջևանի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը 36-ամյա Տավուշի մարզի բնակիչ է, ով խոստովանել է արարքը։
Կասկածյալը Ոստիկանության Իջևանի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։