Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր, 19 տարեկան։ Բանակ էր զորակոչվել ձմռանը։
«Գյուղի հասարակ, խելոք ընտանիք է։ Տան միակ որդին էր, երկու մեծ քույրեր ուներ, ամուսնացած են։ Հայրը մի ժամանակ մարզպետարանում էր աշխատում, հիմա՝ չգիտեմ, մայրն էլ չի աշխատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի նախկին համայնքապետ Մուրադ Հարությունյանը։
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ 27-ին, հաղորդել էր՝ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Ավելին` այստեղ