Ինչի՞ց է Աշոտյանին կալանավորած դատավորն այդպես «ոգևորված». «Փաստ»
ПрессаՓաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` կալանքի երկարաձգմամբ սկանդալային հայտնիություն ձեռք բերած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավական «ոգևորված» է իր ընդունած քաղաքական որոշմամբ:
Ինչպես հայտնի է, 2022 թվականից դատավոր դարձած նախկին փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հայրը և եղբայրը անցնում էին 2008 թ. մարտի 1-ի գործով, և ժամանակին Հովհաննիսյանն իր ազգականների դեմ հարուցված քրեական գործը համարում էր քաղաքական, իսկ նրանց ազատազրկումը՝ քաղբանտարկյալություն: Այս հանգամանքը, սակայն, այս դատավորին ոչ միայն չխանգարեց, որ ակնհայտ քաղաքական գործով օրվա իշխանություններին ձեռնտու որոշում կայացնի, այլև փաստացի անձնական վրեժխնդրության դրսևորում ստացավ:
Մեր ունեցած տեղեկություններով, Գիվի Հովհաննիսյանը Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո իր մերձավոր շրջապատում գլուխ է գովացել, թե մի գործով միանգամից «երկու նապաստակ է խփել». հա՛մ ապացուցել է իր հավատարմությունը անձամբ Նիկոլ Փաշինյանին, հա՛մ «մուռ հանել» ու սիրտը հովացրել՝ «Սերժի տեղակալին» նստեցնելով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում