Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` օգոստոսի 20-ի, 21-ին, 23-25-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կնվազի 2-3 աստիճանով, 21-22-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում օգոստոսի 20-ի, 21-22-ին, 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ + 26 +29,
Կոտայքի լեռները՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26 +29,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +28 +32,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ + 20 +24,
Լոռի՝ գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +23 +28,
Տավուշ՝ գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ + 27 + 32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ + 25 +27,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+35,
Արարատ՝ գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ + 34 + 36,
Արմավիր՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +34 +36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ + 24 +27,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +34 +36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19 +23, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24 +28,
Լեռնային Ղարաբաղ՝ գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ + 29 +33։