Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։ Հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով:
Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում եւ նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջեւ, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:
Նշենք, որ երեխաների հայրը այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։