Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

32-ամյա տղամարդը 41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու է լցրել. գործի նախաքննությունն ավարտվել է

Общество

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը:

NEWS.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, 2.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, փորձել էր վնասել նրան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի բնակչի մասն անջատվել էր քրեական վարույթից եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս գործել է տուժողի նախկին ամուսնու եւ Վաղարշապատ քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ ու պատվերով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015 թվականից լինելով ամուսնալուծված` նախկին ամուսինները տարիներ շարունակ գտնվել են անհաշտ ու անբարյացկամ հարաբերությունների մեջ, տարբեր հարցերի շուրջ պարբերաբար ունեցել են խնդիրներ եւ տարաձայնություններ, ինչն, ի վերջո, նախկին ամուսնու մոտ ձեւավորել է վրեժխնդրության եւ կնոջը վնասելու անհագ ցանկություն, որն իրագործելու ուղղությամբ տղամարդը սկսել է գործուն քայլեր ձեռնարկել:

Այդ նպատակով, նյութապես շահագրգռելու եղանակով մեկ ուրիշին հանցանք կատարելուն  դրդելու  եւ այդ կերպ  հանցագործության կատարումը կազմակերպելու դիտավորությամբ, կնոջ նախկին ամուսինը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ընկերոջը  հայտնել է, որ ցանկանում է պատժել իր նախկին կնոջը եւ առաջարկել այլ անձի միջոցով կազմակերպել իր մտահղացումը:

Իր հերթին տղամարդու ընկերը, ցանկանալով օժանդակել նրան, 2022թ. հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշապատ քաղաքում բնակվող իր մեկ այլ՝ 43-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում նյութապես շահագրգռելու եղանակով, նշված հանցագործությունը կատարելու համար, առաջարկել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 

Վերջինս, չցանկանալով ինքն անձամբ կատարել, առաջարկել է Շիրակի մարզի բնակիչ իր ծանոթին եւ 2000 ԱՄՆ դոլար գումար վճարելու խոստում տալու եղանակով նյութապես  շահագրգռելով՝  նրան հրավիրել է Վաղարշապատ՝ վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցելով 25.000 ՀՀ դրամ գումար՝ որպես ճանապարհածախս:

 Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 43-ամյա տղամարդն իր ծանոթին ցույց է տվել տուժողի  լուսանկարը, ուղեկցել է վերջինիս բնակության հասցե: Այնուհետեւ ավտոմեքենայի մարտկոցից ծծմբաթթու է լցրել ներարկիչի մեջ եւ տվել Շիրակի մարզի բնակչին, ով 2022թ. հոկտեմբերի 5-ի երեկոյան գնացել է կնոջ տուն եւ ներկայանալով որպես «գազի աշխատակից»՝ մտել է ներս, սակայն տեղեկանալով, որ կինը տանը չէ, հեռացել է: Հաջորդ օրը կրկին գնացել է վերջինիս բնակարան, պահանջել ու համոզել է  կնոջը, որպեսզի բացի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, քանի որ ձերբակալվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է լուծույթով նախապես լցված ներարկիչը:

Համաձայն դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում առկա է եղել 22մլ ծավալի 29.27 տոկոս կոնցետրացիայով աղաթթվի ջրային լուծույթ, որը ցուցաբերում է ուտիչ ազդեցություն լորձաթաղանթի եւ մաշկի վրա, խիստ գրգռում է շնչուղիները եւ պատկանում է նյութերի վտանգավորության երրորդ դասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ հիշյալ դեպքից առաջ կատարվել են նաեւ տուժողին նյութական վնաս պատճառելուն ուղղված հանվացոր արարքներ:

Մասնավորապես՝ 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, անհայտ անձը հրկիզման միջոցով դիտավորությամբ փորձել է ոչնչացնել 41-ամյա կնոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.162.100 ՀՀ դրամ արժողության, «Մազդա 6 Սպորտ» մակնիշի   ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի։

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին կնոջ նախկին ամուսինն անհայտ անձի միջոցով կոտրել է իր նախկին կնոջ կողմից շահագործվող հագուստի խանութ սրահի պատուհանի ապակին, մասամբ այրել խանութում եղած հագուստը՝ պատճառելով գույքային վնաս:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայատվել են նաեւ Էջմիածին քաղաքի բնակչուհու առողջությանը ծանր վնաս հացնելու կազմակերպիչ, 43-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ:

Այսպես, 2022թ.   հոկտեմբերի 24-ին, ստացված տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի բաժնի ոստիկանության ծառայողները, վերջինիս, ապօրինի թմրամիջոց պահելու  կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին. անձանական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված զանգվածը հանդիսացել է «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 13-ին 43-ամյա տղամարդը մուտք է գործել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող մթերային խանութ, բացահայտ հափշտակել մի քանի տուփ ծխախոտ եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 253-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:

41-ամյա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող անձի կողմից ընկերոջ պատվերով 41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու, կնոջ առողջությանը ծանր վնաս հասցնելուն օժանդակելու եւ կազմակերպելու, ինչպես նաեւ անհայտ անձի կողմից տուժողին պատկանող «Մազդա 6 Սպորտ» մակնիշի ավտոմեքենան այրելու, Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գործող  խանութի հագուստները այրելու, 43-ամյա տղամարդուն 0.295 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրանյութ իրացնելու մասով  նոր քրեական վարույթներ անջատելու մասին:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики