Երեխայի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը եւ ոստիկանությունը զբաղվում են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ Այս մասին հայտարարում է ՄԻՊ-ը:
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ եւ բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հաղորդեցին, որ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:
Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: