Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանի տարածքով Ռուսաստան մեքենաների մատակարարումները
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանն ամբողջությամբ դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան, այդ թվում՝ Հայաստանից փոխադրվող մեքենաները, գրում է «Коммерсант»-ը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից Թբիլիսիի պաշտոնական իշխանություններն արգելել են 1,9 լիտր և ավելի ծավալով շարժիչով ամերիկյան ավտոմեքենաների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների արտահանումը:
Ինչպես նշում է պարբերականը, ի սկզբանե ենթադրվում էր, որ եվրոպական ավտոմեքենաների համար նման սահմանափակում կսկսի գործել սեպտեմբերի 26-ից, սակայն սահմանապահներն այլևս ոչ մի մեքենա չեն թողնում Ռուսաստան Վերին Լարսի սահմանային անցակետով:
Վրաստանում արգելքից հետո մեքենաները կներմուծվեն Ղազախստանի կամ Ղրղզստանի տարածքով։ Բայց վրացական գների արգելքը չի ազդի մեքենաների արժեքի վրա, գրում է պարբերականը։