Ավտովթար․ կա զոհ եւ տուժած
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 17-ին, ժամը 20։21-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի առաջին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1965 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրյա երկաթե արգելապատնեշին։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ Հ․ Պ․-ին (ծնված 1989 թ․), Կ․ Պ-ին (ծնված 1988 թ․) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Հ․ Պ․-ն գիտակցության չգալով մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ մոտեցրել ավտոքարշակին: