Վերջին գրառմանս մասին՝ կապված սոցիալական ռեստորանի վերաբերյալ ․ Բակուր Մելքոնյան
ОбществоԲակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է․
Վերջին գրառմանս մասին՝ կապված սոցիալական ռեստորանի վերաբերյալ:
Գրվածս ընդամենը թեթև խմորում անցած մտահաղացում էր, որը պիտի բավականին լուրջ քննարկումների ու հաշվարկների փուլ անցներ, որպեսզի հստակ կոնցեպտը հասկանայի, ծախսերը, ռիսկերը և այլն...
Սակայն ֆեյսբուքյան հետևորդներիս բուռն արձագանքը, 300.000 մարդու կողմից նյութի ընթերցումը (սքրին շոթը դնում եմ քոմենթներում), մի քանի հարյուր անձի կողմից տարբեր տեսակի աջակցման առաջարկները, կոնցեպտի վերաբերյալ լիքը կրեատիվ մտքերը (անձնական նամակների դեռ կեսն եմ հասցրել կարդալ), հանգեցրին մի բանի, պրոյեկտը սկսում եմ էս պահից, հետևյալ գրաֆիկով.
1. Մինչ սեպտեմբերի վերջ տարածքի ընտրություն և տարածքի օգտագործման պայմանագրի կնքում(արդեն մի քանի տարածքի առաջարկ կա), մի 10 օր երկրում չեմ լինի, կհավաքվեն բոլոր առաջարկները (մանավանդ սպասում եմ Լեւոն Զաքարյան ի առաջարկին՝ անվճար տարածք): Սեպտեմբերի սկզբից անձամբ կայցելեմ բոլոր պոտենցիալ տարածքները: Քանի որ շատ լավ առաջարկներ կան բացի ռեստորանից նաև ժամանցի միջոցառումներ կազմակերպելու, կփորձենք ընտրել ավելի մեծ տարածք:
2. Սեպտեմբեր֊Հոկտեմբեր ամիսներ՝ կոնցեպտի վերջնական մշակում, ինտերյերի դիզայն, բրենդի ստեղծում, այլ նախապատրաստական աշխատանքներ:
3. Հոկտեմբերից-Հունվար ամիսներ՝ տարածքի վերանորոգում, անձնակազմի հավաքագրում, ուսուցանում, մենյուի մշակում, բրենդբուքի պատրաստում, սոցիալական հարթակներում էջերի պատրաստում և այլ նախապատրաստական աշխատանքներ:
4. Ֆետրվարի 1-ին ռեստորանի բացում
Հ. Գ. Ով չհավատաց կազմածս գրաֆիկին և դեռ կասկածում է այս իդեայի իրականացմանը, այսինքն իմ ասած խոսքին, պարզապես կխնդրեմ ուշադիր հետևել և բաց չթողնել հաջորդ գրառումս, որը կլինի մի 2 օրից)))