Նոր տեղեկություններ` 2 օր առաջ վիրավորում ստացած զինծառայողի վիճակից
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 14-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Հիշեցնենք նաև՝ Թորոսյանը MediaHub-ին ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխել՝ Կենտրոնական հոսպիտալ:
Լիաննա Թորոսյան