Չինաստանը սկսել է գերբարակ արևային մարտկոցների փորձարկումը տիեզերքում. դրանք 20 անգամ ավելի բարակ են, քան սովորականները
Общество3dnews.ru-ն գրում է, որ վերջերս տիեզերք է ուղարկվել չինական GalaxySpace ընկերության Lingxi-03 կապի արբանյակը։ Այն չինական պատասխանն է Իլոն Մասկի Starlink ցանցին։ Նշվում է, որ Lingxi արբանյակներն ավելի էժան և ավելի լավն են, քան SpaceX-ի կապի արբանյակները: Դրանք կաջակցեն 5G կապին, ինչը հնգապատիկ առավելություն կտա տվյալների փոխանցման արագության հարցում, ինչպես նաև այլ բարելավումներ կլինեն, օրինակ դրանք ունենալու են ամենաթեթև արևային մարտկոցները։
Lingxi-03 արբանյակն ուղեծիր է արձակվել Long March 2D հրթիռի հետ մեկ այլ օգտակար բեռի հետ միասին: Սարքի գործարկումն իրականացվել է որպես կապի արբանյակների տեխնոլոգիայի և նախագծման հերթական փորձարկման մի մաս՝ ապագա արբանյակային համաստեղություն ստեղծելու համար, որն ապահովելու է ինտերնետն աշխարհի ցանկացած կետում: Դա առաջին փորձնական ստարտը չէ։ Անցյալ մարտին GalaxySpace-ը փորձարկեց հարթակը մեկ տասնյակից պակաս արբանյակների համաստեղությամբ: Առաջին կոմերցիոն արբանյակների արձակումը սպասվում է այս տարվա վերջին ապագայում 13000 արբանյակներից բաղկացած համաստեղության ստեղծմամբ։
Lingxi-03-ի կառուցվածքը հաշվի է առնում էժան զանգվածային արտադրությունը: Սարքերի շասսին արտադրվում է կաղապարային եղանակով՝ ինչպես ավտոմեքենաների դեպքում: Բոլոր սարքերը տեղադրված են շասսիի արտաքին մասում, ինչը հեշտացնում է գործընթացի պարզությունը և ավտոմատացումը: Ճիշտ է, կա հատուկ պահանջներ սարքավորումների ճառագայթային և ջերմային կայունության հարցով, սակայն այդ հարցն արդեն իսկ լուծված է, ինչը հաստատվել է նախնական փորձարկումներով։
Ծրագրի առանձնահատուկ հպարտությունն են ճկուն և բարակ արևային մարտկոցները, որոնց հաստությունը կազմում է սովորական վահանակների հաստության միայն 5%-ը կամ մոտ 1 մմ, այնքան ինչքան վարկային քարտի հաստությունն է։ Lingxi-03 արբանյակի վահանակների չափսերը 9 × 2,5 մ են: Ծալված վիճակում վահանակն ունի ընդամենը 5 սմ հաստություն: Այս տեխնոլոգիան խոստանում է կիրառել մեծ և չափազանց մեծ արբանյակներում, որոնք ստիպված են մեծ արևային վահանակներ կրել:
Lingxi-03-ի փորձնական արձակումը պետք է հաստատի նոր արևային մարտկոցների արդյունավետությունն ու աշխատանքը, ինչպես նաև մի շարք այլ տեխնիկական լուծումներ տա, մասնավորապես փորձարկելու է մեծաթիվ նման արբանյակների խմբաքանակային արձակման (դասավորման) համակարգը մեկ բեռով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]