Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում
ОбществоԱմերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:
Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը:
«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:
«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,- նշեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
2023թ. I կիսամյակում բանկի.
- ընդհանուր գործարքների 98%-ն իրականացվել է հեռավար և թվային ուղիներով,
- անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է առանց բանկի մասնաճյուղ այցելելու,
- հաշվետեր հաճախորդների 73%-ն օնլայն բանկինգի օգտատեր է,
- մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերի օգտատերերի քանակը 2022թ. տարեվերջի համեմատ աճել է 24%-ով,
- սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում առցանց տրամադրված վարկերը կազմել են 76%,
- առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 33%-ը տրամադրվել է թվային ուղիներով,
- մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված վարկերի 70%-ը տրամադրվել է թվային ուղիներով:
Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է շուրջ 45 առցանց ծառայություն:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: