Հավայներում հրդեհների զոհերի թիվը շարունակում է ավելանալ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավայների Մաուի կղզու անտառային հրդեհն արդեն առնվազն 93 մարդու կյանք է խլել, տեղեկացրել է CBS News-ը։
Սա ամենամահասփյուռ տարերային աղետն է Հավայներում այն ժամանակվանից, երբ այն 1959թ. դարձել է նահանգ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ վերականգնման համար կպահանջվի ավելի քան 5,5 մլրդ դոլար, մոտ 4 500 բնակիչ վերականգնման ընթացքում կարիք կունենա մշտական վթարային ապաստանի։
Ավերածությունների մեծ մասը գտնվում է Լահայնա պատմական քաղաքի մոտ։ Ըստ Հավայների նահանգապետ Ջոշ Գրինի հաշվարկի՝ քաղաքի տարածքի մոտ 80 տոկոսը ոչնչացել է Լահայնայում հրդեհի պատճառով։