Ցորենի համաշխարհային գները շարունակում են աճել. Bloomberg
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցորենի համաշխարհային գները շարունակել են աճել Սև ծովում ռուսական ռազմանավի և տանկերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, հայտնում է Bloomberg-ը։
Այսօր՝ առուվաճառքի սկզբից, Չիկագոյում ֆյուչերսներն աճել են 3,4%-ով՝ մինչև 6,545 դոլար ցորենի մեկ բուշելի համար։ Ուրբաթ նույնպես գները եղել են բարձր:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը իր հացահատիկի մեծ մասը տեղափոխում է ջրային ուղիներով։ Այս տարի Մոսկվան նախատեսում է ռեկորդային ծավալի բերքը, որը վաճառելու է համաշխարհային շուկայում։
«Սև ծովում վտանգը օրեցօր աճում է, և ռուսական արտահանման ցանկացած սպառնալիք շատ ավելի լուրջ է, քան ուկրաինական արտահանման միջանցքի սպառնալիքը», - ասում է IKON Commodities-ի բրոքեր և խորհրդատու Օլե Հաուեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռուսական նավերի վրա հարձակումներն ավելի հաճախակի դարձան այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից, սկսեց գնդակոծել ուկրաինական նավահանգիստները։
Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ առաջացրել է պարենային ապրանքների համաշխարհային գների աճ։