Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը»։
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
- Արաքսիա Սվաջյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Արման Խոջոյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Զարուհի Մաթևոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Լուսինե Գրիգորյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
- Արմենուհի Պողոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ
- Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
- Արթուր Բադալյան – «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
- Արմեն Պողոսյան – «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Արտյոմ Ղազարյան – «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)
- Լևոն Գուլքանյան – ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ)
- Հարություն Պողոսյան – «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
- Գուրգեն Եղիազարյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Աղավարդ Խաչատրյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Սերյոժա Երիցյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Վիկտոր Աբրահամյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Նունե Սիմոնյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ավելին՝ այստեղ