Երևանում կրակոցներ են հնչել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի 131 շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և նշված շենքի բնակարաններից մեկի պատուհանների մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 փամփուշտ: Կրականցների արդյունքում վնասվել են այդ բնակարանի շքամուտքի և ննջասենյակի պատուհանների արտաքին հատվածի ապակիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 47-ամյա Վ. Բ.-ին, 20-ամյա Հ. Բ.-ին և 37-ամյա Ա. Խ.-ին: Վերջինները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ