Նախագահի թեկնածուին սպանել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն հաստատել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մասին տեղեկությունը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վիլյավիսենսյոյին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Լասոն սոցցանցերում գրել է, որ վրդովված է ու ցնցված» կատարվածից և հավաստիացրել է, որ «այդ հանցագործությունն անպատիժ չի մնա: Երկրի ղեկավարը անվտանգության ապահովման հարցերով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել տեղի ունեցածը քննարկելու համար:
CNN-ը նշում է, որ նախագահական մրցավազքի ութ մասնակիցներից յոթը, այդ թվում՝ Վիլյավիսենսիոն, գտնվում էին ոստիկանության պաշտպանության ներքո: Սպանված քաղաքական գործիչը ներկայացնում էր «Կառուցում ենք Էկվադոր» շարժումը։
Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի վայրում ոստիկանների և հրաձիգի միջև փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ևս մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Ոստիկանությունը սպանությունը որակել է որպես ահաբեկչական գործողություն։
Associated Press գործակալությունը, հղում անելով Էկվադորի գլխավոր դատախազությանը, հայտնել է, որ սպանության մեջ կասկածվողը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից:
Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 20-ին: