Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մեկ մարդ մահացել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ժամը 12:45-ի սահմաններում Շիրակի մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ վթարի արդյունքում 1 մարդ մահացել է, 2-ը վիրավորվել են։
Վիրավորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը նույնպես վատացել է, և նրան ևս Սպիտակի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: