Երգչուհին վթարի է ենթարկվել․ չորս մարդ տուժել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Մ-2 «Ղրիմ» մայրուղու վրա ռուս երգչուհի Լադա Դենսը երեք մեքենաների մասնակցությամբ վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով չորս մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երգչուհին նույնպես տուժել է դժբախտ պատահարից։ Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները։
«Նախնական տվյալներով վթարի պահին երգչուհին եղել է տաքսու մեջ։ Բախման հետեւանքով Լադա Դենսը գլխի վնասվածք է ստացել»,-հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Ավելի վաղ Մոսկվայի Ռիգայի էստակադայում երկու մեքենաների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով նրանցից մեկը շրջվել էր։ Նշվում է, որ տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։
Մինչ այս, Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի Telegram ալիքում հրապարակված տեղեկատվության համաձայն հաղորդվել էր, որ Մոսկվայի Նովորյազանսկոյե մայրուղով երթեւեկությունը դեպի տարածաշրջան, գրեթե, ամբողջությամբ կաթվածահար է եղել հինգ մեքենաների մասնակցությամբ ծանր վթարի պատճառով։
Նաեւ Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենան մխրճվել էր հասարակական տրանսպորտի կանգառում՝ Մոսկվայում մեկ այլ մեքենայի հետ վթարից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Կիրովոգրադսկայա փողոցում։ Վթարի պահին կանգառում մի կին է եղել։ Նա վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։
Ավելի վաղ Ուլան-Ուդեում Mercedes-Benz-ի վարորդը վթարի էր ենթարկվել՝ վեց մեքենաների մասնակցությամբ։