«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով հերթական դասախոսությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզում
Общество«ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» սեմինարի ընթացքում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝
Ինչպե՞ս ապահովել գործարարության օրինականություն,
Ինչպե՞ս ստեղծել անվտանգ բիզնես միջավայր,
Ինչպե՞ս ձևավորել պետություն–մասնավոր հատված առողջ փոխհարաբերություններ։
Սեմինարն ուղղված է գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։ Սեմինարի ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
Համալիր հարկային ստուգում,
Օպերատիվ հետախուզական միջոցառում,
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
Հարկային ուսումնասիրություններ,
Հարկային բեռի պլանավորում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի ծուղակներ,
Կանխիկ և անկանխիկ գործառնություններ,
Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվություն,
Կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն և այլն։
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։