ՀՀ զինուժը պատրաստ էր 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու. Դավիթ Տոնոյան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով ՀՀ զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու–երեք անգամ գերազանցող ուժին դիմակայելու` հաշվի առնելով պատրաստվածությունն ու աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր զինուժը գտնվում էր։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն` անդրադառնալով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ վիճակում էր ՀՀ բանակը։
«Այն, ինչ ասում եմ, դա ոչ թե սուբյեկտիվ գնահատականներ են, այլ հաշվարկված, հստակ գնահատված եզրակացություն է։ Պաշտպանական կեցվածք ունենալու առումով զինուժի կեցվածքը բավարար էր»,– ընդգծեց նա։
Նա նշեց, որ իր խոսքը չի վերաբերում զինտեխնիկայի հագեցվածությանը, քանի որ այդ առումով ամեն ինչ զրո է եղել` կործանիչ ռազմավիացիա չենք ունեցել։ «Մենք հենվում էինք ռուսական կործանիչների վրա»,– ավելացրեց նա։
Այս մասով որոշ տեղեկություններ Դավիթ Տոնոյանը նախընտրեց հրապարակել նիստի փակ հատվածում։