Գավառի բնակիչը հարբած վիճակում մտել է հիվանդանոց
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 28-ին, ժամը 01.57-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի անհանգստացնում է իրենց, նրա մոտից վերցվել է դանակ:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի ոստիկաններ:
Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը հարբած վիճակում մտել է հիվանդանոց և հայհոյանքներ հնչեցրել: Նրան մի քանի անգամ հրավիրել են դուրս, սակայն չի ենթարկվել և անհանգստացրել է բուժաշխատողներին: Այնուհետև գուլպայի միջից հանել է 17 սմ երկարությամբ խոհանոցային դանակ, որը վերցվել է նրա մոտից:
36-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: