Լիլի Մորտոն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. հայտնի է, թե ում կուսակցությունից
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն, գրում է «Հայկական ժամանակը»։
Տեղեկությունը ճշտելու համար լրատվամիջոցը կապ է հաստատել նրա հետ, որը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը:
Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին: