Փաշինյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է, չի՞ ցանկանում հրաժարական տալ․ Արցախցու հարցը հունից հանեց Փաշինյանին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատասխանատու զգում եմ այսօր ստեղծված իրավիճակի համար, հրաժարական տվել եմ, չեմ պատրաստվում անդադար հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հարց ուղղելու հնարավորությունը լրագրողը տվել էր Արցախի բնակիչ։
Արցախի բնակիչը մասնավորապես հարցրել էր՝ Փաշինյանն իրեն մեղավոր զգո՞ւմ է, չի՞ ցանկանում հրաժարական տալ, և, ի վերջո, ինքը դավաճա՞ն է, թե՝ անհաջող քաղաքական գործիչ։ Արցախցու հարցը հունից հանեց Փաշինյանին։
«Ասում է՝ հայրենքի 80 տոկոսը, ո՞ր 80 տոկոսը, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ Աղդամը մեր հայրենիքը չէ՞։ Սուրբ Շուշիի վերաբերյալ հարուցված գործ կա, կա մեղադրյալ, գուցե էլի լինեն՝ հուսամ հարց տվող պոտենցիալ մեղադրյալների շարքում չէ։ Ինձ թույլ մի տվեք հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտից Երեւան առաջացած խցանումների մասին։ Դավաճանական կառավարությո՞ւն ենք, ուրեմն՝ հրաժարվեք դավաճանական կառավարության աջակցությունից։ Դավաճանից փող ստացողն ի՞նչ է։ Այնքան եմ ճանաչում նման կենաց ասողներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մեկին չթվա՝ Ղարաբաղի ակցենտով խոսալը նշանակում է լինել հերոս, ոչ»,- ասաց Փաշինյանը։
Քաղաքացին նաեւ հետաքրքվել էր՝ Փաշինյանը չի վախենում Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին արժանանալուց (Դավաճանության համար Դավիթ Բեկի զինվորները Ֆրանգյուլին ձիուց կապված քաշել են, մեռնելու վայրում էլ փոս փորել ու գցել մեջը։ Հետո մարդիկ մի քար են դրել վրան, բանալու նման մի բան քանդակել՝ ի ցույց բոլորի, որ այդ քարի տակ պառկած է հայրենիքի դավաճանը)
«Ես անձնապես ոչնչի համար չեմ վախենում, վախենում եմ մեր սխալ որոշւմների համար։ Եթե իմ կենսագրությանը ծանոթ եք, ուրեմն՝ իմ վախերի չափերն էլ գիտեք»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքը Արցախի փոխարեն օգտագործում Լեռնային Ղարաբաղ եզրույթը, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարություն հստակ դա ֆիքսված։
«Դրանից հետո Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել՝ ԼՂ եզրույթ չկա։ Ինչ-որ հրաշքով էլ հայկական իրականության մեջ ենթարկվեցին այդ հրովարտակին եւ չասել ԼՂ։ Հետո մենք խոսում ենք ԼՂ կարգավիճակի, իրավունքների, սուբյեկտայնության մասին։ Հասկացությունները շատ կարեւոր նրբություններ են։ Ես ասում եմ ԼՂ, որովհետեւ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել՝ դա ինչ է նշանակում։ Երբ ինչ-որ մարդիկ դրանում դավադրություն են տեսնում, եւ անընդհատ ասում Արցախ, իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը։ Ասեք Արցախ, հետո՞։ Արցախի Սահմանադրության մեջ գրված է ԼՂ։ Հո կենացով չի՞»,- ընդգծեց Փաշինյանը։