Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչապետը հերթական անգամ անհիմն կարծիք է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանական կողմը մոռանալով իրենց երկրի ղեկավարի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի միայն ռուս խաղաղապահների կողմից, հայտարարել է․ «Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է Հայաստանի դիվերսիոն գործողությունները կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ։
Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժեց Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը բացարձակ ինքնիշխան և օրինական որոշում է»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ մասնավորապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ միջազգային դատարանի որոշման մասին հայտարարությանը, ապա հարկ է նշել, որ այստեղ ևս Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք։