ԱՄՆ-ում երեք տարում արևից ու քամուց կստանան հոսանքի քառորդ մասը
ОбществоԷներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովի տվյալներով արևային և քամու էլեկտրակայաններն առաջիկա երեք տարվա ընթացքում կկարողանան արտադրել երկրի ողջ էլեկտրականության 25 տոկոսը, ընդ որում նշվում է, որ այս կանխատեսումները չափազանց համեստ են և իրականում այդ թվերը կարող են շատ ավելի բարձր լինել ակնկալիքներից։
Ներկայումս Միացյալ Նահանգներում քամու էներգիան կազմում են 11,63 տոկոս, իսկ արևային էներգիան ապահովում է 6,86 տոկոսը։ Միացյալ Նահանգներում պետական մակարդակով խրախուսվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը: ԱՄՆ հսկայական միջոցներ է ծախսում նման ենթակառուցվածքներ ստեղծելու համար, և, կարծում են, որ աճը չափազանց բարձր է լինելու։
2023 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում ավելցված նոր էներգետիկ հզորությունների 51 տոկոս բաժին է հասնում քամու և արևային էներգիային, ընդ որում նշվում է, որ արևային էներգիան շատ ավելի արագ է զարգանում, քան քամու էներգիան։
Թեև Միացյալ Նահանգներն ահռելի տարածքներ ունի, որտեղ կարող է նաև հողմային էլեկտրակայաններ տեղադրել, սակայն վստահաբար նշում են, որ արևային էներգիան ոչ պակաս, երբեմն էլ նաև ավելի արդյունավետ է։
Ի դեպ 2026 թվականի մայիսին նոր կանխատեսումներով՝ նահանգներում արտադրվող էներգիայի 12,43 տոկոսը կապահովի քամին, 12,41 տոկոսը արևը, և դա, ընդ որում, հաշվի չառնելով, մասնավոր տների վրա տեղադրված հզորությունները։
Հայաստանում արևային վահանկներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Իրինա Խաչատրյան