Կրшկել է դիպnւկահարը. Արտակարգ դեպք Երևանում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Մալայան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սկլեռային պատռվածք վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել մի կնոջ։
SHamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 58-ամյա Աիդա Բ․-ն է։ Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, ինքը իր բնակարանի պատուհանի մոտ հնչեցրել է հայհոյանք, որից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։