Հայաստանի պատմության թանգարանն այցելուների համար բաց կլինի 10։00-ից մինչև 20։00-ն
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկա երկու ամիսներին Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի 10։00-ից մինչև 20։00-ն։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանից։
Թանգարանի ներկայիս մշտական ցուցադրական տարածքներում կարող եք տեսնել Արենիի քարանձավից գտնված հնագույն ոտնամանը (Ք․ա․ 3600-3500 թթ.), վաղբրոնզեդարյան բնակարանի վերակազմությունն ու Շենգավիթի ծիսական օջախը (Ք․ ա․ 29-26-րդ դդ․), Գեղարոտի վզնոցն (Ք․ ա․ 29-26-րդ դդ․) ու հնագույն ոսկե հերակալները (Ք․ա․ 35-26-րդ դդ․), Քարաշամբի դրվագազարդ բացառիկ արծաթյա գավաթն (Ք․ա․ 23-22-րդ դդ․) ու Վանաձորի ոսկյա գավաթը՝ առյուծների պատկերներով (Ք․ա․ 19-18-րդ դդ․), Լճաշենից պեղված դամբարանների վերակազմությունները՝ փայտե դիակառքերով (Ք․ա․ 15-րդ դ․), երկաթեդարյան գոտիներն ու արեգակնային համակարգի խորհրդանիշները (Ք․ա․ 11-9-րդ դդ․), ուրարտական արքաների, այդ թվում` Արգիշտիի, Սարդուրիի, Ռուսայի վահաններն ու սաղավարտները, Երևանի հիմնադրման արձանագրությունը, վաղ հայկական տաճարի մոդելն ու զինվորիկների ծիսական արձանիկները, Արտաշես արքայի սահմանաքարերն ու Տիգրան Մեծի դրամները, Աֆրոդիտե աստվածուհու մարմարե քանդակը, Արտաշատից պեղված խճանկարի բեկորները և բազմաթիվ այլ եզակի և բարձրարժեք նմուշներ։