Պուտինը փակագծեր է բացել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօրվա Լեհաստանի արևմտյան տարածքները Ստալինի «նվերն» են լեհերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանի անկախությունը վերականգնվել է մեծապես ԽՍՀՄ-ի շնորհիվ»։
Այժմ, ըստ Պուտինի, Լեհաստանը չի հրաժարվել իր տարածքային պահանջներից և «հույս ունի ՆԱՏՕ-ի հովանու ներքո կոալիցիա կազմել, միջամտել Ուկրաինայի հակամարտությանը, պոկել ավելի հաստ պատառ», ինչպես նաև «ստանալ բելառուսական հողերի մի մասը»:
ՌԴ նախագահն ասել է, որ «Բելառուսի դեմ ագրեսիայի սանձազերծումը կնշանակի ագրեսիա Ռուսաստանի դեմ, և Մոսկվան կպատասխանի բոլոր առկա միջոցներով»։
Լեհաստանն ու Լիտվան ծրագրում են Ուկրաինայի հետ զորամաս ստեղծել «Արևմտյան Ուկրաինայի տարածքները գրավելու համար», նկատել է Պուտինը։
«Այսինքն՝ խոսքը ոչ թե վարձկանների ինչ-որ միավորման մասին, այլ կանոնավոր, լավ համալրված ու հագեցած զորամասի, որը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի տարածքում գործողությունների համար»,-շեշտել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինն անդրադարձել է նաև ուկրաինական թեմային և նշել, որ Ուկրաինայի դավաճանները պատրաստ են «բացել դարպասները» արևմուտքում օտար տերերի համար և նորից վաճառել երկիրը։
Կիևի ռեժիմը պատրաստ է ամեն ինչի՝ «հանուն իր կաշին փրկելու»,-ընդգծել է Կրեմլի ղեկավարը։ Նրա դիտարկմամբ, «Ուկրաինայում մարդիկ աստիճանաբար սթափվում են», հասարակական կարծիքը փոխվում է նաև Եվրոպայում։