Նոր նշանակում Քննչական կոմիտեում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սարգիս Մարգարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
ՔԿ-ն ներկայացրել է նրա կենսագրությունը.
Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 25-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
VIII-X.2010 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարեւոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2010-2011թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ
2011-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, 1-ին բաժանմունքի քննիչ, ապա՝ 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2017-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ
II-IV.2019թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ
Պարգեւներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգեւներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: