Գյումրիում վրաերթից մահացել է ՇՊՀ դասախոսը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի պետական համալսարանը խորը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է համալսարանի երկարամյա դասախոս Աստղիկ Սիմոնյանը։
Աստղիկ Սիմոնյանը 1993թ․ մինչև օրս աշխատում էր Շիրակի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս՝ վայելելով գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։
Դասախոսական աշխատանքին զուգահեռ Ա․ Սիմոնյանը հոգեբանական և կրթադաստիարակչական ծառայություններ է մատուցել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաներին։
Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթն իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Ա․ Սիմոնյանի ընտանիքին և հարազատներին։
Աստղիկ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 19։00-ին, «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 17-ին, ժամը 14։00-ին, նույն վայրից։
Նշենք, որ Աստղիկ Սիմոնյանը հուլիսի 13-ին վրաերթի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և մայրաքաղաք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: