Русский
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном Филиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем Востоке Xinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30 В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человека Четыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламенте Чалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества» FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризиса Нидерланды присоединились к иску ЮАР против Израиля Геноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему миру Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23 Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем Востоке Bloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде 

Հայ հասարակությունը՝ «սոցիալական սոսնձի» փնտրտուքներում. «Արարատյան ալյանսի» անդրադարձը՝ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին

Общество

Անցնող շաբաթը բավական հարուստ բովանդակություն ուներ՝  ներքաղաքական զարգացումների, Արցախի շուջ ծավալվող իրադարձությունների և միջազգային օրակարգերում:

Ներքաղաքական զարգացումների հիմնական առանցքը ձևավորեց դեռևս հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք ամիս չխոսի բանակցային գործընթացից, լիազորի իրեն և մի խումբ դիվանագետների, մի քանի ամսվա մեջ Արցախի շուրջ իրավիճակը հնարավոր է կտրուկ կփոխել։ 

Այս հայտարարությունը ոչ միայն իշխանական թիմում իրարանցում առաջացրեց, որովհետև ընդդիմադիր դաշտից դեռ երբևէ այդքան կոնկրետ առաջարկ չէր հնչել, այլև նույն ընդդիմադիր դաշտում որշակի դրական արձագանքներ գտավ: Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Վ. Օսկանյանի առաջարկի մասին, հոկտեմբերի 7-ին ասել է բառացիօրեն հետևյալը. «Շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»:

Օսկանյանի առաջարկը լայն արձագանք գտավ նաև փորձագիտական և սոցցանցային հարթակնբերում: Մասնավորապես՝ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգտվի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկից։ «Օսկանյանը կոնկրետ փաստերով ներկայացնում է, թե ինչ չպետք է արվեր ՀՀ վայ իշխանությունների կողմից և ինչ պետք է արվի այժմ, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանք պատուհասի կողմից ստեղծած վիճակից: … Եթե իշխող կործանարար թիմն իսկապես ապիկարությունից է հասցրել Հայաստանն ու Արցախն այս վիճակին (բացարձակ կասկածում եմ), ուրեմն պետք է րոպե առաջ օգտվի Օսկանյանի առաջարկից»,- ասել է Ջուլֆալակյանը:

Իսկ ահա «Այլընտրանքային նածագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը ոչ միայն դրական է գնահատել Օսկանյանի միտքը, այլև զարգացրել է այն՝ առաջադրելով 5 խնդիր, որոնց լուծումը կարող է փոխել իրավիճակը: Ըստ նրա, այդ խնդիրները հետևյալն են,

  1. ՀՀ իշխանությունները
  2. Ազգային փլուզման խորությունը
  3. Հետպարտություն հուսալքված-անկումային տրամադրությունները
  4. Պայքարի ինստիտուտների բացակայությունը (կամ՝ ոչ բավարար զարգացած լինելը)
  5. Այսպես կոչված «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդյունավետ պատկերացումների սղությունը։

Այնուհետև, որպես «սոցիալական սոսինձ», Վահե Հովհաննիսյանը մի շարք գաղափարներից առաջինը նշում է հենց Վարդան Օսկանյանի առաջարկը: «Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը հանրային դեմքերի ներգրավումը, սոցիալական սոսնձի լավ օրինակ է։ Թեման մտավ տասնյակ հազարավոր տներ»,- գրել է նա:

Ակնհայտ է, որ Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները, Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, ովքեր, անկախ Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճից, փորձում են Հայաստանին պարտադրել ինչ-որ հիպոտթետիկ խաղաղության պայմանագիր, հայ հասարակությունը փորձում է ներքին համաձայնության առանցքներ գտնել, նախաձեռնություն ստանալ և շտկել ստեղծված իրավիճակը:

Ներքաղաղքական կյանքում մյուս հատկանշական իրադարձությունը ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի պաշտոնից հեռացումն էր: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 64 պատգամավորից նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր: Հատկանշական է, որ այս իրադարձությունն այնքան էլ մեծ աղմուկ չբարձրացրեց, որովհետև կասկած չէր հարուցում, որ իշխանական խմբակցությունը աներկբա պետք է կատարեր իջեցված հրահանգը: Քվեարկությունից մեկ օր առաջ ինքը՝ Թագուհի Թովմասյանը, հանդես էր ելել հայտարարությամբ, որտեղ բացահայտ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել իր հետ: Հիշեցնենք, որ 2022 թվականին ԱԺ հանձնաժաղովների նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների զանգվածային հրաժարվելուց հետո միայն Թագուհի Թովմասնաը պահեց ՄԻՊ հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

Անցնող շաբաթվա մեջ ակտիվ զարգացումներ եղան նաև Արցախի շուրջ:

Շաբաթը սկսվեց նրանով, որ ադրբեջանական կողմը մի քանի ժամով բացեց Արցախ մտնոց գազամուղը: «Արցախգազ» ՓԲԸ-ն շտապեց հայտարարել, որ սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը: Սակայն, չէին հասցրել նույնիսկ սահմանափակ սպառողներին գազ մատակարարել, երբ Ադրբեջանը կրկին փակեց գազամուղը:

Հատկանշական է, որ արցախցիներից բացի, անակնկալի եկավ նաև միջազգային հանրությունը: Այսպես՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր «Թվիթերում» գրեց. « Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ»։  Նա նշել է, որ Եվրամիության համար խիստ կարևոր է, որպեսզի էներգիայի մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների:

Ամբողջշաբաթվա ընթացքում եվրոպական ու ամերիկյան հարթակներից չէին դադարում Արցախն ապաշրջափակելու կոչերը, որոնց ենթատեքստերում մի շարք ուշագրավ ուղերձներ եղան: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 11-ինհայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ «Մենք նախկինի պես հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին»,- ասել է նա:

Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով բավական կտրուկ հայտարարություն է արել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը սահմանափակելու պատճառով: «Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,- «Ազատություն» ռադիոկայանին պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։ Դրան զուգահեռ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը:  

Բավական հետաքրքիր դիրքորոշում արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա կարծիքով՝ Իլհամ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել: Իհարկե, Ուորլիքը հիմա այն կարծիքին է, որ այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն ինքնին հետաքրքիր է, որ տևական ժամանակ հետո Արևմուտքից առաջին անգամ է խոսվում Արցախի ինչ-որ կարգավիճակի մասին: Սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը պնդում է, որ դեռ 2007թ., համաձայնվելով բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու և Ադրբեջանի կազմից դուրս որեւէ կարգավիճակ ստանալու հնարավորություն չի ունեցել: Նախկին համանախագահն իր գաղափարն ավելի է զարգացրել՝ հայտարարելով, որ ԼՂ խնդրի տևական լուծման հասնելու համար անհրաժեշտ է քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ, բայց Մոսկվան, իր հերթին, պետք է ազդակ հղի Վաշինգտոնին և Բրյուսելին, որ պատրաստ է համագործակցել։ Նշենք, որ 44 օրյա պատերազմից հետո միայն Ռուսաստանն է, որ առաջարկում էր հայ-ադրբեջանական սահմանազատման և հաշտության օրակարգը չմիավորել Արցախի հարցի կարգավորման հետ և կարգավիճակի հարցը թողնել առավել բարենպաստ ժամանակների: Պատահական չէ, որ ԱՄՆ նախկին համանախագահողը խոսում է Արցախի հարցի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի հնարավոր երկխոսության մասին, քանի որ Արևմուտք-Ռուսաստան միջազգային համագործակցության բոլոր հարթակներից միայն ԵԱՀԿ ՄԽ հարթակն էր, որտեղ այդ երկխոսությունը շարունակվեց՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց և քաղաքական հարաբերությունների սառեցումից հետո: ՈՒօրլիքը կոչ է արել չ անտեսել այն փաստը, որ հիմա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն են կանգնած, և որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել 44 օրյա պատերազմը կանգնեցնելու հարցում։ 

Այս ենթատեքստում ուշագրավ է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը, որում նա համոզմունք է հայտնել, որ 2025 թվականին Ռուսաստանը կլքի Արցախի տարածքը։ «Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին»,- հավելել է Էրդողանը։ Այս իրադարձությունները շատ դիպուկ է մեկնաբանել իրանագետ Վարդան Ոսկանյանը: «ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»,- գրել է նա:

Սահուն մոտեցանք միջազգային իրադարձություններին, որոնք այս շաբաթ զարգանում էին ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ:

Թուրքիայում վերջին նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո այդ երկիրն անթաքույց շրջադարձ է կատարում ռուս-թուրքական ձևավորվաող պոզիտվ հարաբերություններից: Հայտնի է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Թուրքիան ջանում էր որոշակի չեզոքություն պահպանել: Դա նրան հնարավորություն տվեց որպես միջնորդական հարթակ հանդես գալ երկու հակամարտող կողմերի միջև: Բացի դրանից, լինելով ՆԱՏՕ-ի կարևոր նադամներից մեկը, Թուրքիան հրաժարվել է ակտիվ մասնակցություն ունենալ հակառուսական տբտեսական պատժամիջացներում, դարձել է ուկրաինայից հացահատիկի արտահանման գործարքի կարևորագույն խաղացող և մասնակից, ակտիվացրել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները՝ դառնալով ռուսական էներգակիրչների դեպի Եվրոպա արտահանման կաևորագույն հաբ, թեև շարունակում էր Ուկրաինային ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել, մինչև այժմ վիճարկում է Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանի և այլն: Վերջին ամիսներին թուրքական դիվանագիտությունը Արևմուտքից քաղաքական դիվիդենտներ շահելու նկատառումներով դիմակայում էր նաև Շվեդիայի անդամ,ակցությանը Հյուսւիսատլանտյան դաշինքին:

Եվ ահա, Ռուսաստանից ստանալով հնարավոր բոլոր քաղաքական և դիվանագիտական օգուտները, Թուրքիան բացում է իր խաղաքարտերը: Այս օրերին ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան մի շարք ուշագրավ հայտարարություններ կատարեց, որ փորձագիտական շրջանակներին թույլ է տալիս եզրակացություններ անել, որ այդ երկիրը կրկին քաղաքական ռևերանսներ է անում Արևմուտքին, որի հետ հարաբերությունները, տևական ժամանակ, «մթնոլորտային սառը հոսանքների» տակ էին:  Այսպես՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վիլնյուսի գագաթնաժողովի բացման նախօրեին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահը համաձայնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը ուղարկել երկրի խորհրդարան։ ՀԱտկանշական է, որ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեց Ուկրաինայում թուրքական անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցել: Թեև ՌԴ Արտգործնախախար Սերգեյ Լավրովը ուշադրություն հրավիրեց Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման վրա, ընգծելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել «միայն բացասական հետևանքների», իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուկրաինական հայտնի «Ազով» գնդի հրամանատարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա, որակեց որպես պայմանավորվածությունների բացարձակ խախտում, դա Թուրքիային չխանգարեց հաստատել Ստոլտենբերգի կողմից արված հայտարարությունը: Որպես քաղաքական երախտագիտություն, ՆԱՏՕ-ի գլխավորը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտումին:  Այսինքն, Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է ԵՄ-ում լոբինգ անել Թուրքիայի օգտին, եթե այդ երկիրը հանաձայնի չխոչնդոտել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Բանական է, որ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների նոր որակը «սվիններով» է ընդունվում ռուսաստանյան իրականությունում: Այդ առումով դիպուկ է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևի հայտարարությունը. «Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ երկրի»,- ասել է նա:

Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնուիմ Ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որովհետև դրանք մեծ ազդեցություն ունեն նաև մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների տրամաբանության և բովանդակության վրա, հատկապես՝ հայ ադրբեջանակն հարբերությունների և Արցախի հարցի ենթատեքստում:

«Արարատյան ալյանս» ինստիտուտ

Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в Сомалиленде«Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 марта