Գնդակոծել է գյուղերից մեկը. տարեց կին է մահացել, վիրավորներ կան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա գյուղը, տարեց կին է մահացել, երեք վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ցավոք, մահացել է 1939 թվականին ծնված մի կին։ Երեք մարդ, այդ թվում` 16-ամյա մի դեռահաս, թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- գրել է Բոգոմազը Telegram-յան ալիքում։
Մարզպետը նշել է, որ գնդակոծության պատճառով երեք բնակելի շենք է հրկիզվել։ Օպերատիվ ծառայությունները վերացնում են գնդակոծության հետևանքները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։