Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նշվում է, որ նա միջազգային հետախուզման մեջ էր հայտնվել այս տարվա հունվարին Ռուսաստանում՝ քրեական աստիճանակարգում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով։
Կուբանը «նայող» Գեորգի Մանուկյանին, որը հայտնի է «Թբիլիսցի Ժորիկ» մականունով բերման է ենթարկվել Չեռնոգորիայի Տիվատ օդանավակայանում։
Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն ինքն է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Այդ ժամանակվանից նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։ Բանտարկվել է 2017 թվականին՝ շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը բեկանվել է։