22-ամյա երիտասարդը խեղդամահ է արել տղամարդուն, իսկ դին թաքցրել պահարանում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 12-ին, ժամը 13.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երկաթուղայինների 7-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երկաթուղայինների 7-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ արդուկի մալուխը պարանոցին փաթաթելով՝ խեղդամահ է արել տանտիրոջը՝ 44-ամյա Վահան Եղյանին, ապա դիակը թաքցրել է պահարանում:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Քննչական գործողության ընթացքում հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դիակը՝ արդուկի մալուխը պարանոցին փաթաթած վիճակում:
Սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: