Խցանումների հիմնախնդիրը լուծելու համար աշխարհի բազմաթիվ քաղաքներում որպես տրանսպորտային միջոց օգտագործում են ճոպանուղին. Մեսրոպ Առաքելյան
Общество«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.
Ճոպանուղին Երևանում անհրաժեշտություն է:
Խցանումների հիմնախնդիրը լուծելու համար աշխարհի բազմաթիվ քաղաքներում որպես տրանսպորտային միջոց օգտագործում են ճոպանուղին:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծին՝ Երևանում ճոպանուղային տրանսպորտային համակարգ ներդրմանը։
Ուրախ եմ, որ հանրության շրջանում այն հետաքրքրություն ու դրական վերաբերմունք է առաջացրել։