Կանենք ամենը՝ ՀՀ-ն Միութենական պետության կազմում չհայտնվի, ի տարբերություն այսօրվա իշխանության. Մանե Թանդիլյան
Видео«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Մեր նախընտրական ծրագիրը հիմնված է բացառապես հաշվարկների և փաստերի վրա: Մենք պոպուլիստական և անիրականանալի խոստումներ չենք տալիս: Ավելին՝ նախատեսված է, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն մեկ ընտրական փուլի ընթացքում՝ մինչև հինգ տարի: Թե’ ճոպանուղին, որը միանգամից կթեթևացնի Երևանի գերծանրաբեռնված փոցոցները, թե՜ Երիտասարդական պալատը, թե’ այգիներն ու ճանապարհային նոր հանգույցները նոր շունչ կհաղորդեն մեր մայրաքաղաքին և հարմարավետ կդարձնեն ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի կյանքը: