Տան ամենաարագ՝ Ucom-ի ֆիքսված ինտերնետն արդեն Գորիսում է
Общество«Յուքոմ» ընկերությունն ընդլայնել է իր ֆիքսված ցանցը՝ կառուցելով այն Գորիսում, ինչպես նաև արդիականացրել է հայաստանյան այդ մարզային քաղաքի շարժական ցանցը։ Այսուհետ Գորիսի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գորիսեցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և վճարել մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։
Մասնավորապես, ընտրելով Unity փաթեթները, բաժանորդներն ամբողջ ընտանիքի համար կապահովեն մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի, նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կընձեռի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։ Ավելին, փաթեթում հնարավոր կլինի ներառել հատուկ գին ունեցող մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ ընտանիքով ամենաարագ շարժական կապի հնարավորություններից օգտվելու համար։
Հենց այս՝ ամենամեծ Unity Սուպեր 20000 փաթեթին է միացել գորիսեցի առաջին բաժանորդը՝ Արտյոմ Օհանջանյանը, որի ընտանիքն անվճար կվայելի նշված ծառայությունները մեկ ընդհանուր փաթեթում 6 ամիս շարունակ։
«Բոլոր տեղերում ինտերնետը կարևոր է․ լինես սահմանամերձ բնակավայրի, Երևանի, թե աշխարհի ցանկացած կետի բնակիչ, ուզում ես հեռու ապրող հարազատիդ հետ կապ ունենալ, դեմքը տեսնել, խոսել։ Արագ ինտերնետը շատ կարևոր է», - նշել է Գորիս քաղաքում «Յուքոմի» Unity փաթեթին միացած առաջին բաժանորդ Արտյոմ Օհանջանյանը։
«Անշուշտ, Ucom-ը հատուկ առաջարկ ունի հենց Գորիսի բնակիչների համար։ Մինչև հոկտեմբերի 1-ը Unity 9000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 8000 դրամի դիմաց գորիսյան ընտանիքները կստանան մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210-ից ավելի հեռուստաալիք, 20 ԳԲ շարժական ինտերնետ, ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման, և 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Ի դեպ, զանգերը կատարվելու են արդեն արդիականացված շարժական ցանցի միջոցով, իսկ բոլոր միացումները կիրականացվեն եռօրյա ժամկետում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հուլիսի 11-ի այցի ընթացքում պարոն Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․Մանուչարյանը և Կ․Լազարյանը։ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն անմիջապես հանձնարարել է թիմերին ապահովել ֆիքսված ինտերնետի հասանելիությունը նշյալ կրթօջախներում, որոնց հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից։
Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակներում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով նաև Աշտարակ, Արտաշատ, Գավառ, Սևան և Իջևան մարզային քաղաքներ։ Տեխնիկական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։ Ավելին, ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը 2 տարի անընդմեջ՝ 2021 և 2022թթ․ Ucom-ին շնորհել է «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» և «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» Speedtest Award™ մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։