Ինչու էր Փաշինյանը կես ժամով Հանքավան մեկնել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է. Երեկվանից Կոտայքի մարզի Հանքավան համայնքի ճանապարհները կարգի էին բերվում, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու էր Հանքավան:
Քիչ առաջ մեզ հաջողվեց ֆիքսել նրա ավտոշարասյունը Արամազդ համայնքի տարածքում, որն արդեն հետ էր վերադառնում Երևան: Բնակիչների խոսքերով՝ վարչապետը գյուղում կանգ չի առել, Հանքավանում ևս հանդիպումներ չեն ձեռնարկել, այլ ընդամենը կես ժամով ստուգայց է իրականացրել՝ զննելով ճանապարհները, որոնք նոր են կառուցվում:
Նշենք, որ հենց այստեղ է գտնվում Երկրապահների նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող «Տաք ջրերը», որտեղ օրական մեծ թվով այցելուներ են լինում։