Շարժական արևային մարտկոցներ ունեցող առագաստով Էլեկտրական զբոսանավը կսկսի նավարկել 2030 թվականին
ЭкономикаEcosphere.press-ը գրում է, որ Hurtigruten Norway զբոսաշրջային ընկերությունը հայտարարել է զրոյական արտանետումներով էլեկտրական զբոսանավ ստեղծելու մասին, որի առագաստները ծածկված կլինեն արևային մարտկոցներով:
Նախագծի մասին, որը ստացել է «Sea Zero» անվանումը, ընկերությունը հայտարարել է 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակվանից ի վեր Hurtigruten Norway-ը 12 ծովային գործընկերների և նորվեգական SINTEF հետազոտական ինստիտուտի հետ միասին ուսումնասիրում և մշակում է այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն հասնել արտանետումներից զերծ ծովային ճանապարհորդության:
նախատեսված է, որ «Sea Zero» զբոսանավը ջուր կիջեցվի 2030 թվականին։ Այն հագեցած կլինի 60 ՄՎտ հզորությամբ մարտկոցներով և կկարողանա անցնել մինչև 350 ծովային մղոն առանց մարտկոցների վերալիցքավորման։
Մինչև 50 մետր բարձրությամբ երեք հավաքվող առագաստները ծածկվելու են 1500 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք էլ զբոսանավը ապահովելու են էներգիայով:
Զբոսաշրջային նավը կունենա 270 խցիկ, որտեղ կտեղավորվեն 500 հյուր և անձնակազմի 99 անդամները։ Նավի շրջանցիկ ձևը կօգնի նվազեցնել օդի դիմադրությունը և նվազեցնել էներգիայի սպառումը:
Hurtigruten Norway-ը հուսով է, որ այդ նախագիծը կոգեշնչի ողջ ծովային արդյունաբերությանը շարժվել դեպի կայուն ծովային ճանապարհորդություն: Ընկերությունը ձգտում է ոչ միայն իր ուղևորներին առաջարկել անմոռանալի արկածներ, այլ նաև նպաստել բնության և կլիմայի պահպանմանը զբոսաշրջության ոլորտում նորարարությունների միջոցով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]