Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի քաղաքի 2-րդ թաղամասում՝ բանջարեղենի կրպակում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Գառնիկ Մելքոնյանն ու Գեղամ Մովսիսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել է, որ այրվել է 25 շենքի հարևանությամբ գտնվող՝ Արթուր Ասատրյանին պատկանող բանջարեղենի կրպակը։ Ամբողջությամբ այրվել է բանջարեղենի երկթե կրպակի փայտե կառուցատարրերը, մոտակայքում գտնվող գեղեցկության սրահի օդորակիչը, մասամբ ջերմահարվել է սրահի կախովի առաստաղը (մոտ 2քմ)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: