Նոր մանրամասներ կենսաթոշակների վերաբերյալ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակները ևս մեկ անգամ բարձրացվեցին։ Եթե 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը կազմում էր 16․000 դրամ, ապա այսօր այն արդեն 36․000 դրամ է։ Սա վերջին 30 տարում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, երբ կենսաթոշակները 5 տարվա ընթացքում բարձրացվում են 220 տոկոսով։ Նշենք, որ միջին կենսաթոշակը աճել է 22, իսկ զինվորականինը 32%-ով։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոստացել էր, որ կենսաթոշակները բարձրացվելու են` եւ դա ստվերի հնարավորինս վերահսկման, հարկային դաշտի ակտիվացման շնորհիվ։
Առաջին անգամ կենսաթոշակները բարձրացվել են 2019 թվականին` 16 հազարից դառնալով 25,5 հազար դրամ։ 2020թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը աճեց ևս 10%- ով` դառնալով 26 500 դրամ։ Իսկ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների միջին ամսական չափը ավելացավ շուրջ 7%-ով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վճարումները/փոխանցումներն արդեն կատարվել են եւ մեր քաղաքացիներն արդեն ստանում են բարձրացված կենսաթոշակները։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, երբ նվազագույն կենսաթոշակը իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։ Սա նշանակում է, որ պետության կողմից տրամադրվող թոշակով Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուներն կարող են հոգալ իրենց պարենային նվազագույն կարիքները։
Կենսաթոշակառուները անցած տարվանից նաև օգտվում են հետվճարի ծրագրից, հետևաբար արդեն ավելի բարձր հետվճար կունենան, իսկ պետությունը կունենա բարձր ցուցանիշ։
Կենսաթոշակների բարձրացմամբ հետվճարը հաշվի առնելով՝ պարենային զամբյուղն ապահովվում է 99 տոկոսով, իսկ սպառողական զամբյուղը՝ 73.7 տոկոսով միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցությամբ:
Եվ սա դեռ ամենը չէ։ Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:
Այս տարվա առաջին եռամսյակում պարենային զամբյուղի ամսական արժեքը 1 շնչի հաշվով կազմել է 36 հազար 188 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 66 հազար 943 դրամ։
Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացման արդյունքում ևս ակնկալվում է ապահովել բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն:
Այսպիսով հուլիսի 1-ից․
- նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
- աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն),
- զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն),
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),
3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120,000 դրամ (90,000 դրամի փոխարեն)։
Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝
Ավելին՝ այստեղ