ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
ОбществоՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։
Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և
խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես - քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:
Գրասենյակի դիզայնը և աշխատատեղերը նախագծված են ժամանակակից ոճով և պլանավորված են այնպես, որպեսզի ապահովեն անհատական մոտեցում հաճախորդին և նրա հարմարավետությունը սպասարկման բոլոր փուլերում. դրա համար նախատեսված են հանդիպումների հատուկ սենյակներ: Այցելուներին հասանելի է առանձնացված կայանատեղի:
«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, արդյունավետ բիզնես գործընթացների կառուցումը և բիզնես -
պահանջների նկատմամբ ուշադրությունը կորպորատիվ սեգմենտում մեր աշխատանքի հիմնական
առաջնահերթություններն են: Այսօր «Մոսկվա» մասնաճյուղը սպասարկում է միջին և փոքր բիզնեսի տարբեր
ոլորտների շուրջ 1000 ընկերություններ, այս տարվա սկզբից վերջիններիս աճը կազմել է մոտ 15%: Մեր նոր
գրասենյակի հարմարավետ միջավայրում հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների լայն շրջանակ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:
«Մոսկվա» մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Արամի 4/3, շենք 59 հասցեում: Հաճախորդների սպասարկումն
իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-17:00:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: