Հայաստանի մեդիա դաշտի հունիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի
ОбществоՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգի արդյունքում՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիս ամսվա ընթացքում Հայաստանում ամենաշատ դիտելիություն ունեցող 20 լրատվական կայքերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ Similarweb.com և Google Analitycs հեղինակավոր կայքերի միջինացված արդյունքների:
Դիտարկումը կատարվել է Total Visits սանդղակի հիման վրա, որը ցույց է տալիս նշված ժամանակահատվածում կայքի այցելությունների ընդհանուր թիվը, դիտումների քանակը, ինչն անչափ կարևոր ցուցանիշ է, եթե փորձում ենք վերլուծել կայքը հանրային հետաքրքրության և մրցունակության տեսանկյունից. որքան շատ են կայքի դիտումները` այնքան ավելի մեծ է տվյալ կայքի լսարանը:
Դիցուք՝ տվյալ սանդղակի հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքում՝ 2023 թվականի հունիս ամսվա հայկական առաջատար կայքերի ցուցակը ունի հետևյալ տեսքը.
News.am՝ 6 միլիոն 504 հազար դիտում
2) Lurer.com` 2 միլիոն 160 հազար դիտում
3) Hraprak.am 2 միլիոն 57 հազար դիտում:
4) Armeniasputnik.am` 1 միլիոն 86 հազար դիտում:
5) Aysor. am ` 937 հազար 461 դիտում:
6) 1in.am 931 հազար 820 դիտում:
7) 168.am՝ 839 հազար 248 դիտում:
8) Medianews.site ` 797 հազար 733 դիտում:
9) Azatutyun.am 591 հազար 157 դիտում:
10) Armenpress.am ` 463 հազար 551 դիտում:
11) Armday.am 420 հազար 995 դիտում:
12) Aravot.am ` 362 հազար 120 դիտում:
13) A1plus.am ` 318 հազար 824 դիտում:
14) Irakanum.am` 306 հազար 446 դիտում:
15) Armlur.am` 295 հազար 470 դիտում:
16) 7or.am 230 հազար 373 դիտում:
17) Iravaban.net ` 213 հազար 483 դիտում:
18) Hetq.am 199 հազար 202 դիտում:
19) Shabat. am` 190 հազար 158 դիտում:
20) Panarmenian.net ` 151 հազար 882 դիտում:
Հարկ է ընդգծել, որ որոշ լրատվական կայքերի տվյալների դեպքում հնարավոր է այս կամ այն ցուցանիշի շեղում: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ կայքերի Google Analytics-ի տվյալները հասանելի չեն՝ փակ են, ըստ այդմ, Similarweb կայքը հնարավորություն չի ունեցել գեներացնելու միջինացված ցուցանիշ՝ ներկայացնելով միայն իր կողմից կատարված չափումների տվյալները, որոնք էլ ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը: