Ապագայի ֆերմաներ
ОбществоEuronews.com-ը գրում է, որ Նիդեռլանդներում արևային կղզու նման շինությունները ապագայում կարող են սովորական դառնալ եվրոպական նոր միասնական արտոնագրի շնորհիվ:
Նիդեռլանդների լողացող ֆերմայում գտնվող ֆոտոգալվանային վահանակները հետևում են արևին, և ծաղիկի պես կլանելով բոլոր հասանելի ճառագայթները առավելագույնի են հասցնում էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Արեգակնային վահանակը, որն անվանվել է Proteus հունական ջրի աստծո պատվին, առաջիններից մեկն է, որը համատեղել է լողացող ֆոտոգալվանային վահանակների տեխնոլոգիայի հետ, որը թույլ է տալիս վահանակին հետևել արևին՝ ցերեկը շրջվելով արևելքից արևմուտք և գիշերը վերադառնալով իր սկզբնական դիրքին:
Այն փորձնական ծրագրի շրջանակներում տեղադրվել է 2020 թվականի ամռանը Ռոտերդամի մերձակայքում Նիդեռլանդների կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպության կողմից:
«Լողացող արևային մարտկոցները նոր նախագիծ են, ֆոտոգալվանային սարքերի կիրառման նոր ոլորտ,- ասել է ծրագրի համակարգող Յան Կրոնը,- Այն կարող է որոշակի առավելություններ ունենալ, հատկապես այն երկրներում, որտեղ ցամաքում քիչ տարածություն, բայց շատ ջուր կա»:
«Սովորաբար առավելագույն արտադրությունը տեղի է ունենում օրվա կեսին, երբ արևը գտնվում է իր ամենաբարձր դիրքում, - ասել է SolarisFloat-ի գործադիր տնօրեն Անտոնիո Դուարտեն, երբ վահանակները հետևում են արևին, էներգիայի արտադրության պիկ ժամանակահատվածը շատ ավելի երկար է դառնում»:
Մինչ այժմ, եթե ընկերությունը ցանկանում էր պաշտպանել իր մտավոր սեփականությունը, ինչպիսին է Solaris Float տեխնոլոգիան, Եվրոպայում պետք է մտներ բարդ իրավական դաշտ՝ կա՛մ արտոնագրեր ներկայացներ մեկ կամ մի քանի երկրներում, կա՛մ ներկայացներ համաեվրոպական արտոնագիր, որը ենթադրում է առանձին վճարումներ նորարարության համար, որոնք վճարվում էին յուրաքանչյուր մասնակից երկրում:
2023 թվականի հունիսին ուժի մեջ է մտնում միասնական արտոնագիրը, որը ավելի էժան է և գործում է 17 երկրներում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]