Կառավարությունը որևէ դրական դերակատարություն չի ունեցել տնտեսական աճի առումով
ВидеоԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի համոզմամբ՝ 12․6 տոկոս տնտեսական աճի առումով կառավարությունը որևէ դերակատարություն չի ունցել. իհարկե՝ դրական առումով, մինչդեռ, ըստ նրա, բացասական առումով բազում դերակատարություններ ունեցել է։
«Եվ այդ աճը որքանո՞վ է հասել հիմնական շահառուին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին, որքանո՞վ է նրանց կյանքը բարելավել, եկամուտներն ավելացրել և իրենց իսկ խոստացած ապագայի հանդեպ հույս ու հավատ ներշնչել․ տնտեսակա աճն ապահովվել է ծառայությունների հաշվին և սա Հայաստան եկած 1 միլիոն 700 հազար տուրիստների շնորհիվ է, ընդ որում՝ ռելոկանտներին»,-ասում է Նաիրի Սարգսյանը։
«Նախատեսվում է մոտ ապագայում բացել Թուրքիայի հետ սահմանը, այս պահի դրությամբ մենք դարձել ենք սպասարկող պետություն, որը սպասարկում է ռելոկանտներին կամ տուրիստներին, վաղը սպասարկելու ենք թուրքերին, որովհետևսկսած գյուղատնտեսությունից, վերջացրած տեքստիլ արդյունաբերությունով, Հայաստանն այս պահին ի զորու չէ մրցակցելԹուրքիայի հետ, կփակվեն Հայաստանում որոշակի արտադրություններ և կունենանք, բացառապես, ռեստորանահյուրանոցային բիզնես ունեցող երկիր»,- ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին ուղիղ կերպով զգում է այդ աննախադեպ տնտեսական աճը, սակայն՝ բացասական առումով․ «Անընդհատ կառավարությունն աննախադեպ քայլերով Հայաստանի քաղաքացիներին տարավ աննախադեպ աղքատության․․․Կենսամակարդակի առումով թվերն արդեն ամեն ինչ ասում են․ ունենք 10 միլիարդ դոլարից ավելի պետական պարտք»։
Մանրամասները՝ տեսանյութում։