Ռուսաստանի երեք մարզերում դպրոցներում հայոց լեզու է դասավանդվում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի երեք մարզերում դպրոցներում հայոց լեզու է դասավանդվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։
Նա պարզաբանեց, որ դա տեղի է ունենում նաեւ Ռոստովի մարզում, որտեղ բնակվում են հայեր, եւ աշակերտներն ըստ ընտրության հայերեն են սովորում։
Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ գործընթացին։ Նա տեղեկացրեց, որ ռուսական օրենսդրությամբ Ռուսաստանում հնարավորություն կա սովորելու այդ թվում հայոց լեզու։ «Կարեւորն այն է, որ դա բխի երկու երկրների շահերից։ Մեր հետաքրքրություններն ընդհանուր են, որպեսզի երեխաները ստանան գիտելիքների մտահորիզոն, դաստիարակվեն եւ զարգացնեն աշխարհն ու մեր երկրները»,-նշեց Կրավցովը։