Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան
ВидеоԱկնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը:
Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։
Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։